+374 99 800090

Մեր մասին

Էներգետիկ անվտանգություն՝ սեփական ենթակառուցվածքով

OCTO-ն հեղուկ գազի (LPG) ներկրման և մեծածախ իրացման ոլորտի առաջատար ընկերություններից է Հայաստանում։ OCTO-ն (նախկինում՝ OctoGas) OctoTrading ՍՊԸ-ի (Octo Trading) ապրանքանիշն է։

Մեր առաքելությունը

Մենք գիտակցել ենք, որ առանց սեփական պահեստավորման հզորությունների հնարավոր չէ ապահովել էներգետիկ անկախություն և շուկայի կայունություն։ Այդ գիտակցումով ստեղծվել է Հայաստանի ամենախոշոր հեղուկ գազի պահեստարանը։

01

Ռազմավարական ենթակառուցվածք

Ժամանակակից տերմինալներ Պտղնիում և Գագարինում՝ մեծածավալ պահեստավորման և նվազագույն լոգիստիկ ռիսկերի համար։

02

Որակի վերահսկողություն

Համագործակցություն միջազգային խոշոր արտադրողների հետ՝ ստանդարտացված, բարձրորակ հումքի ներկրում։

03

Ֆինանսական թափանցիկություն

Ժամանակակից հաշվառման համակարգեր՝ գործարքների ճշգրիտ հետագծում և ծախսերի վերահսկում։

04

Մասնագիտացված լուծումներ

Անհատականացված առաջարկներ լցակայանների և արդյունաբերական ձեռնարկությունների համար։

2000 տ
Պահեստավորման տարողունակություն
2
Տերմինալ՝ Պտղնի և Գագարին
24/7
Կայուն, անխափան մատակարարում